Քաղաքական 20:42 21/07/2014

Հայաստանը՝ Եվրոպական ու Եվրասիական միությունների սահմանագծին

Թուրքիան առաջարկում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ստեղծել ազատ առևտրի գոտի: Այս մասին օրերս թուրք գերծընկերոջ հետ բանակցություններից հետո  հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը: Պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել ավելի մանրամասն քննարկել այդ հնարավորություններն ու հեռանկարները»,- նշել է ռուս պաշտոնյան:

Այս տեղեկությունը հետաքրքրական է երկու առումով: Այն նախ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացում է: Մյուս կողմից ուշագրավ է այն առումով, որ ավելի վաղ հայտարարություններ էին հնչում Մաքսային միությանը միանալու Թուրքիայի մտադրության մասին:

Անցած տարի հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը խնդրել է ընդունել Թուրքիային Մաքսային միության կազմում: Ղազախստանի ղեկավարի այդ անսպասելի հայտարարությունը լայն քննարկումների պատճառ դարձավ: Սակայն ավելի ուշ թուրքական կողմը հերքեց այդ տեղեկատվությունը: Թուրքական ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկատվություն, որ Թուրքիան մի ժամանակ բանակցություններ վարում էր, սակայն այլևս կորցրել է հետաքրրությունը Մաքսային միությանը միանալու հարցում:

Թուրքիան չի կարող միակողմանի ազատ առևտրի գոտի ստեղծել ՄՄ-ի հետ

Ղազախստանի նախագահի հայտարարությունը առավելապես նման էր բլեֆի, քան իրականության: Եվ ահա թե ինչու: Թուրքիան 1996թ.-ից Եվրամիության Մաքսային միության անդամ է, ունի առանց մաքսային սահմանափակումների ազատ մուտք մոտ 500 միլիոնանոց եվրոպական շուկա: ԵՄ-ն Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է, ԵՄ անդամության թեկնածու պետություն է: Հետևաբար իրավաբանորեն և տեխնիկապես անհնար է Թուրքիայի անդամակցությունը միաժամանակ երկու մաքսային միությունների. գործում են տարբեր առևտրային ռեժիմներ, մաքսային դրույքաչափեր և ապրանքների որակի չափանիշներ:

Հայտնի է, որ որևէ մաքսային միության անդամ պետությունը այդ միությանն է փոխանցում արտաքին առևտրային քաղաքականության իր լիազորությունները: Պետությունների միջև վերացվում են առևտրային խոչընդոտները և գործում է միասնական մաքսային արտաքին սահման: Երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունները երկիրը կառուցում է միության հետ միաժամանակ, այլևս իրավունք չի ունենում միակողմանի առևտրային պայմանագրեր կնքել այն ոլորտներում, որոնց վրա տարածվում է մաքսային միությունը:

Երբևէ թուրքական կողմը չի հայտարարել, թե պատրաստվում է դուրս գալ ԵՄ Մաքսային միության կազմից, դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները: Միայն այդ դեպքում ռացիոնալ կլինեն քննարկումները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու շուրջ: Եվ ինքնին տարօրինակ կլիներ, որ Թուրքիան առանց որևէ լուրջ պատճառի կամավոր հրաժարվեր եվրոպական շուկայից, իր ապրանքների սպառման գլխավոր շուկայից:

Ղազախստանի նախագահի հայտարարությունը կարող էր ունենալ մի քանի նպատակ: Նախ այդ ժամանակ սառեցված էին Թուրքիայի ու ԵՄ միջև բանակցություններն անդամակցության շուրջ: ԵՄ և Թուրքիայի միջև հարաբերությունները պարբերաբար սրվում են ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների ու ազատությունների հարցում Թուրքիայի արձանագրած հետընթացի, Կիպրոսի և քրդական խնդիրների պատճառով: Կարելի է ենթադրել, որ Նազարբաևի աջակցությամբ Թուրքիան փորձում էր ԵՄ վրա ճնշում գործադրել:

Մյուս կողմից դա տեղավորվում է Ղազախստանի շահերի տրամաբանության մեջ, քանի որ երկու սլավոն պետությունների հետ մեկ միության մեջ Ղազախստանն իրեն լիովին հարմար կզգար թյուրքախոս մեկ այլ ազդեցիկ պետության հետ միասին: Թուրքիայի ձայնը վճռորոշ կարող է լինել Ղազախստանի համար՝ Ռուսաստանի և Բելառուսի ազդեցությունը զսպելու հարցում:

Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը շահեկան է նաև Ռուսաստանին: Այդ երկիրն անհրաժեշտ է Ռուսաստանին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդեցությունը իր հարավային սահմանների մոտ և Մերձավոր Արևելքում զսպելու տեսանկունից: Թուրքիան նաև Ռուսաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է: Սակայն անգամ այս բոլոր գործոնների դեպքում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին տեղեկությունը նույնպես ադեկվատ չէ իրականությանը:

Պատճառը կրկին նույնն է: Թուրքիան, լինելով ԵՄ Մաքսային միության անդամ, չի կարող միակողմանի ազատ առևտրի գոտի ստեղծել երրորդ երկրների հետ: Այդ լիազորությունը վերապահվում է միությանը: Թուրքիայի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի կարող է ստեղծվել միայն երկու դեպքում՝ 1.եթե ազատ առևտրի գոտի ստեղծվի ԵՄ և Մաքսային միության կամ ԵՏՄ-ի միջև, 2. եթե Թուրքիան դուրս գա ԵՄ Մաքսային միությունից:

Թուրքիան կարող է Մաքսային միության հետ միակողմանիորեն առևտրային համաձայնություններ ձեռք բերել այն ոլորտներում միայն, որոնք չեն մտնում ԵՄ Մաքսային միության իրավասության շրջանակում: Դրանք գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներն են: Հարկ է նշել, որ Թուրքիան դժգոհ է, որ Եվրամիությունը ազատ առևտրի գոտիներ ստեղծելու պայմանագրեր է կնքում մի շարք նոր պետությունների հետ՝ առանց հաշվի առնելու թուրքական տնտեսական շահերը: Բանն այն է, որ այդ նոր պետությունների ապրանքներն ու աշխատուժը դառնում են մրցակից և շատ դեպքերում դուրս մղում թուրքական արտադրանքը շուկայից: ՄՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու այդ մտադրությունը կարող է որոշ չափով ԵՄ այդ քաղաքականությանը Թուրքիայի պատասխան քայլը լինել:

Հայաստանը՝ Թուրքիայի ու Եվրասիական միության միջև

Նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության հետ Թուրքիան այս կամ այլ կերպ պետք է կառուցի հարաբերություններ որևէ ձևաչափով: ԵՄ-ից հետո Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է: Ռուսաստանը Թուրքիա է արտահանում հիմնականում էներգակիրներ, մեծ է Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը, իսկ Թուրքիայից Ռուսաստան են արտահանվում հիմնականում տեքստիլ արդյունաբերության ապրանքներ, մեքենաներ և սարքավորումներ, Ռուսաստանում ակտիվորեն գործում են թուրքական շինարարական ընկերությունները:

Այս ամենը ստիպում է կողմերին գտնել առևտրային հարաբերությունների նոր ձևաչափ, քանի որ ձևավորվում է նոր միություն՝ Եվրասիական տնտեսական միություն: Սա որոշակիորեն կարող է ստիպել ԵՄ-ին Եվրասիական տնտեսական միության հետ սկսել քննարկել հարաբերությունների հեռանկարները: Լիսաբոնից Վլադիվոստոկ տարածվող ազատ առևտրի գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին անընդհատ տարբեր առիթներով հայտարարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ողջ այս համատեքսում հարկ է նշել, որ հայ-թուրքական սահմանը շուտով դառնալու է Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության մաքսային սահման: Այս իրողությունը Հայաստանի համար ստեղծում է միաժամանակ և՛ նոր հնարավորություններ, և՛ նոր մարտահրավերներ: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ, ապա կրկին կարող է ակտուալ դառնալ հայ-թուրքական փակ սահմանի հարցը:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}