Իսրայելում բոյկոտ է հայտարարվել թուրքական ապրանքներին, Թուրքիան կստանա մոտ 93մլն դոլարի վնաս
Իսրայելի խոշոր սուպերմարկետները հաջորդաբար բոյկոտ են սկսում թուրքական արտադրության ապրանքների դեմ: Ըստ «թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի հաղորդած տեղեկության` «Rami Levi»-ն և «Blue Square»-ը տեղեկացրել են, որ իրենց վաճառած ապրանքացանկից հեռացնելու են թուրքական ֆիրմաների արտադրանքը, իսկ այն ապրանքները, որոնք թեև արտադրվում են Թուրքիայում, բայց կրում իրենց տարբերանշանները, կվաճառեն մինչև սպառվելը:
Իսրայելական «Kanal 10» հեռուստաալիքի տեղեկացնում է, որ սուպերմարկտեների այդօրինակ շղթայական բոյկոտը Թուրքիայի վրա կանդրադառնա մոտավորապես 93 մլն դոլարի տեսքով:
Սպասվում է, որ թուրքական ապրանքներին հայտարարված բոյկոտին կմիանա նաև Իսրայելում ամենամեծ սուպերմարկետների ամենամեծ ցանցը` «Super Sol»-ը: Նշվում է, որ «Super Sol»-ը թշնամական երկրի ապրանքները չի վաճառի, թեև դրանք բավական ձեռնտու մատչելի գներով է կարող ձեռք բերել:
Հիշեցնենք, որ վերջերս «Թուրքիայի սպառողների իրավունքների կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում թուրք սպառողներին չգնել իսրայելական արտադրության ապրանքներ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ Իսրայելը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ կոտորած է իրականացնում, այդ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել առևտրային հարաբերություններն այդ երկրի հետ:
«Չիլին դադարեցրեց առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ: Վենեսուելլան վտարեց Իսրայելի դեսպանին: Թուրքիան ինչի՞ն է սպասում: Պարոն վարչապետից և կառավարություննից վճռական քայլեր ենք ակնկալում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին