ԱՄՆ-ն ու Կանադան կարգելափակեն Համաշխարհային բանկի միջոցով Ռուսաստանի վարկավորումը
Միացյալ Նահանգներն ու Կանադան մտադիր են խոչընդոտել Համաշխարհային բանկի կողմից Ռուսաստանում իրականացվելիք նախագծերի իրականացմանը: Այս մասին հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Կանադային ֆինանսական գերատեսչությունների իր աղբյուրներին: Նշվում է, թե երկու պետությունները միասին վերահսկում են 188 անդամ պետություններից բաղկացած ՀԲ-ի ձայների շուրջ մեկ հինգերորդ մասը, ինչը բավարար է, որպեսզի հետաձգվի բանկի կողմից Ռուսաստանին առնչվող ցանկացած նախագծի ընդունումը:
Գործակալության տվյալներով, ներկայումս Համաշխարհային բանկը Ռուսաստանում իրականացնում է արդեն հաստատված շուրջ 10 նախագիծ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 668 միլիոն դոլար: Բացի այդ ծրագրված է ևս 9 նախագիծ՝ ընդհանուր 1,3 միլիարդ դոլար արժողությամբ:
Հաղորդագրության համաձայն, եվրոպական երկրները ևս քննարկում են Ռուսաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերը արգելափակելու մասին: Եթե դա իրականություն դառնա, ռուսական նախագծերն կարող են ընդհանրապես քվեարկության չդրվեն Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդում:
Նշվում է, թե Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էմն Քիմը նախկինում հայտարարել էր, թե ռուսական նախագծերի վարկավորումը կշարունակվի ի հեճուկս պատժամիջոցների, քանի որ բանկի կանոնադրությունը արգելում է որևէ միջամտություն քաղաքական գործընթացներին:
Հիշեցնենք, հուլիսի 17-ին Միացյալ Նահանգները ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանել էր պատժամիջոցների երրորդ փաթեթը, սանկցիաներ կիրառելով ռուսական խոշոր բանկերի, էներգետիկ և պաշտպանական կորպորացիաների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ամերիկյան պատժամիջոցներին այսօր հաջորդել են Կանադայի կողմից սահմանված պատժամիջոցնեևր, մինչդեռ Եվրամիությունն, իր հերթին, համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու չափորոշիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները