Էրդողանին ընտրազանգվածը սիրում է, և նա էլ կընտրվի. Թուրքագետ (տեսանյութ)
Իշխանությունները փոխվում են, բայց հայերի նկատմամբ վերաբերմունքը Թուրքիայում առանձնապես չի փոխվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` խոսելով Թուրքիայում ընթացող նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մասին:
«Թուրքիայում հայ համայնքը ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև Թուրքիայի բնակչությունը 78 մլն է, իսկ համայնքն ընդամենը 60 հազար է», -հավելեց Չաքրյանը:
Նրա կարծիքով, Թուրքիայի նախագահական ընտրություններում մարդիկ սկզբունքորեն հնարավոր է ընտրեն ներկայիս վարչապետ Էրդողանին կամ Դեմիրթաշին, որը քուրդ գործիչ է: Վերջինին կարող են աջակցել Գեզիի շարժման որոշ կողմնակիցներ:
Մյուս թեկնածուների ունեցած հնարավորությունների համեմատության արդյունքում, թուրքագետը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում վարչապետ Էրդողանը կընտրվի այդ երկրի նախագահի պաշտոնում:
«Էրդողանին ընտրազանգվածը սիրում է: Բացի կաշառակերությունից, ապօրինի հափշտակումներից, կան նաև մարդու իրավունքների խախտումներ, բայց այդ ամենը նրա ընտրազանգվածի վրա չի անդրադառնում»,- հայտարարեց Չաքրյանը:
Մանրամասները` Panorama.am-ի տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ