Քաղաքական 19:45 25/07/2014

Ադրբեջանի գործողություններին պետք է տրվի ոչ թե համարժեք, այլ արդյունավետ պատասխան

Լեռնային Ղարաբաղում Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը լայն քննարկումների առիթ դարձավ: Հնչեցին քննադատություններ, թե Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ոտնձգություններին հայկական զինված ուժերի պատասխանն անհամարժեք է, որ հայկական կողմի զսպվածության պատճառով Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների, որոնց հետևանքով զոհվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Մինչև հասկանալը, թե ինչ է նշանակում համարժեք պատասխան, հիշենք, որ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում սպանվել է Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ: Հայկական կողմը կարողացել է վնասազերծել խմբին: Երեք ադրբեջանցիներին չեզոքացնելու ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, մնացած երկուսը գերեվարվել են: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, մի հայուհի էլ ծանր վիրավորվել է: Համացանցում տարածվել է դիվերսանտների նկարահանած մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են նրանք խորոված պատրաստում՝ պատմելով, որ հայ գյուղացուց գողացել են անասուն: Կադրերում երևում է նաև մի շիշ հանքային ջուր:

Ուշադիր լինելով այս փաստերին՝ Ադրբեջանին համարժեք պատասխան տալու խնդիրը դառնում է առարկայական: Ի վերջո ի՞նչ է նշանակում համարժեք պատասխան, ինչպե՞ս է այն չափվում. մարդկային զոհերի թվո՞վ, ոչնչացված տեխնիկայո՞վ, հասցված գույքային և նյութական վնասո՞վ: Ըստ էության չկա չափման կոնկրետ չափանիշ: Երբ ասվում է համարժեք պատասխան, ինքնաբերաբար հասկացվում է «ակն ընդ ական» սկզբունքը:

Ուստի համարժեք պատասխանը կնշանակի, որ հայ զինվորը պետք է ներխուժի հակառակորդի սահման, գողանա խաղաղ գյուղացու անասունը, մի շիշ հանքային ջուր, առավել ևս սպանի անչափահաս պատանու, կրակ բացի կնոջ ուղղությամբ, վերջում էլ տապալի դիվերսիոն գործողությունը և կորուստներով գերեվարվի: Համաձայնեք, տարօրինակ կլինի:

Ի դեպ, անչափահաս խաղաղ բնակչի սպանությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր դիմաց այնպիսի հակառակորդ է, ով խտրականություն չի դնում միջոցների հարցում: Պատասխանել նրան համարժեք, նշանակում է վարվել նույն կերպ՝ խախտելով պատերազմի ու ընդհանրապես համամարդկային կանոններն ու նորմերը, անցնել մարդկայնության ու բարոյականության բոլոր սահմանները:

Ադրբեջանական այդ դիվերսիոն գործողության փորձը, որպես տիպիկ օրինակ, ցույց է տալիս, որ պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ անհամարժեք, որից ադրբեջանական կողմը պետք է դասեր քաղի և երկար մտածի նման գործողությունների դիմելուց առաջ: Պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ արդյունավետ, որը չափվում է այն նպատակին հասնելով, ինչը դրված է հայ զինվորի և հայկական բանակի առջև, այն կորուստներով, որ կրում է հակառակորդը:

Միանշանակ է, որ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական գործողության փորձը տապալվել է: Անհայտ է, թե ինչ նպատակ են հետապնդել նրանք, սակայն ինչ նպատակ էլ ունենային, ակնհայտ է, որ նրանք ձախողվել են դրա իրականացման ճանապարհին, ձախողվել լիովին: Քանի որ չգիտենք, թե հստակ որն է եղել դիվերսանտների նպատակը, չենք կարող բացառել, որ խմբին ամբողջությամբ վնասազերծելով հայկական զինված ուժերը ժամանակին գուցե կանխել են ավելի սարսափելի հետևանքներ:

Չոր փաստերը ցույց են տալիս, որ հայկական կողմն ունեցել է հետևյալ կորուստները՝ երկու զոհ, խաղաղ գյուղացու մի մորթված անասուն և մեկ շիշ հանքային ջուր: Իսկ եթե հաշվելու լինենք այդ գործողության հետևանքով ադրբեջանական կողմի կորուստները, ապա դրանք ավելին են: Նրանք տվել են մեկ զոհ, երկու գերեվարված, գրանցել լիակատար ռազմական ձախողում, ևս մեկ անգամ ի լուր աշխարհի ապացուցել պատերազմի օրենքների, համամարդկային նորմերի հանդեպ խորը արհամարհանքը՝ չմարսելով ոչ խորովածը, ոչ էլ հայկական հանքային ջուրը:

Ադրբեջանը ունեցել է նաև հստակ քաղաքական և դիվանագիտական կորուստներ, ինչի վկայությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Նրանք կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Հայտարարությունն արվել է ադրբեջանական դիվերսիոն այդ անհաջող գործողությունից օրեր անց, և ինքնին հասկանալի է, թե ում է հասցեագրված այդ կոչը:

Մյուս կողմից կարևոր է, թե ինչ ռեսուրսներ են ծախսվում կոնկրետ նպատակին հասնելու համար: Պատերազմում հաղթում է ամենից առաջ նա, ով նվազագույն ռեսուրսներով լուծում է իր խնդիրները: Եթե հակառակորդը, ունենալով ռեսուրսային առավելություն և հսկայական չափերով դրանք ծախսելով, չի կարողանում խախտել ուժերի հավասարակշռությունը, հաջողությամբ իրականացնել ռազմական այս կամ այն գործողությունը, ուրեմն հանդիպում է շատ լուրջ դիմադրության և ստանում արդյունավետ պատասխան: Այդ միջադեպից հետո վստահաբար ադրբեջանական կողմը նման արկածախնդրության դիմելուց առաջ շատ ավելի երկար կմտածի:

Ինչևէ, այսօր կարևորագույն խնդիր է հակառակորդի նման գործողությունները կանխելը՝ չեզոքացնելու հատկապես խաղաղ բնակիչների շրջանում կորուստների հավանականությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}