Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը
Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է Վլադիմիր Գրոյսմանին կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշման մասին: Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կարգադրությունը ստորագրվել է Արսենի Յացենյուկի կողմից:
«Ուկրաինայի վարչապետ Յացենյուկ Ա.Պ.-ի կողմից հրաժարական ներկայացնելու հայտարարության կապակցությամբ Ուկրաինայի վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը հանձնել փոխվարչապետ Վլադիմիր Գրոսյմանին», - ասված է կարգադրության տեքստում:
Վլադիմիր Գրոյսմանն Յացենյուկի ղեկավարած կառավարությունում եղել է տարածքային զարգացման և բնակ-կոմունա տնտեսության հարցերով նախարար:
Հիշեցնենք, հուլիսի 24-ին Ուկրաինայում իշխող «Եվրոպական ընտրություն» կոալիցիայի լուծարումից հետո վարչապետ Արսենի Յացենյուկն հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ