ՄԱԿ-ը Եվրոպային կոչ է անում կիսել սիրիացի փախստականների հոգսը
ՄԱԿ հումանիտար գործակալությունները Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար Եվրոպային կոչ են արել ավելին անել, որպեսզի օգնեն սիրիացի փախստականներին: ՄԱԿ-ը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ հետ են ուղարկել ապաստան խնդրողներին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Փաստացի, նրանց թիվը շատ քիչ է և կազմում են սիրիացի փախստականների միայն 4 տոկոսը»,-ասել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Մելիսա Ֆլեմինգը` ավելացնելով, որ մեծ թվով սիրիացիներ ձգտում են ապահովություն գտել այն երկրներում, որոնք հեռու են տարածաշրջանից:
«Շատերը երկար և վտանգավոր ճանապարհ են անցնում ապահովություն գտնելու և որոշ դեպքերում Եվրոպայում իրենց ընտանիքներին հետ վերամիավորվելու համար»,-նշել է Ֆլեմինգը:
Սիրիացի ապաստան հայցողները հիմնականում կենտրոնացած են Շվեդիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Շվեյցարիայում և Նիդերլանդներում: Գերմանիային և Շվեդիային բաժին են ընկնում ապաստան խնդրողների ընդհանուր թվի 56 տոկոսը:
ՄԱԿ-ի փոխանցմամբ, եվրոպական որոշ երկրներ շատ լավ են տրամադրված փախստականների հանդեպ, սակայն բավականին դժվարություններ կան` կապված դանդաղ ընթացակարգերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին