Մայա Փանջիկիձե. Նախորդ տարին անկախ Վրաստանի ամենահաջողն էր
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե անցած տարին, Վրաստանի համար անկախության ձեռքբերումից ի վեր, ամենահաջողն է եղել։ «Apsny.ge» կայքի փոխանցմամբ, այս մասին ԱԳ նախարարն հայտարարել է երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ քննարկվել է նոր կառավարության կազմը հաստատելու հարցը։
Մայա Փանջիկիձեն հավաստիացրել է խորհրդարանականներին, թե երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն անփոփոխ են և դրանց իրականացման հարցում կառավարությունը նշանակալի առաջընթաց է արձանագրել։
Արտաքին քաղաքական գերատեսչության ձեռքբերումների շարքում Փանջիկիձեն թվարկել է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ՆԱՏՕ–ի հետ աննախադեպ մերձեցման գործընթացը, որն փաստաթղթային ձևակերպմամբ արձանագրվելու է սեպտեմբերին Ուելսում նախատեսված դաշինքի գագաթնաժողովին, մի շարք ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման գործընթացի կասեցումն, ինչպես նաև ՄԱԿ–ում փախստականների վերաբերյալ վրացական բանաձևին աջակցող պետությունների թվի ավելացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին