HRW. «Չվերահսկվող հրթիռները Ուկրաինայում սպանում են քաղաքացիական անձանց»
Human Rigts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է արել, որով Ուկրաինայի զինված ուժերից և պրոկառավարական ոստիկանական ուժերից պահանջել է վերջ տալ քաղաքացիական բնակչության վրա «Գռադ» հրթիռներ արձակելու պրակտիկային:
Իրավապաշտպան կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ չվերահսկվող «Գռադ» հրթիռների միջոցով ուկրաինական զինված ուժերը և պրոկառավարական ոստիկանական ուժերը սպանել են ավելի քան 16 և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ հասցրել հակակառավարական ուժերի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի քաղաքացիական բնակչությանը: Ըստ կազմակերպության` հուլիսի 12-ից 21-ն ընկած ժամանակահատվածում այդպիսի առնվազն չորս հրթիռակոծություն է արձանագրվել:
«Հրթիռների գործածումը խիտ բնակեցված բնակավայրերում հանդիսանում է միջազգային իրավունքի և պատերազմի իրավունքի խախտում, և կարող է հավասարազոր լինել պատերազմական հանցագործությանը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նկարագրելով իրենց կողմից դիտարկված ժամանակամիջոցում ուկրաինական զինված ուժերի և հակառակավարական ուժերի կողմից իրականացված գործողությունները` կազմակերպությունը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության շրջանում նման հրթիռների կիրառումը: Նույն նպատակով` կազմակերպությունը դիմում է նաև Ուկրաինայի միջազգային աջակիցներին` ազդելու Կիևի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հետևեն Ուկրաինայի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և զերծ մնան «Գռադ» հրթիռների գործածումից:
Նկատենք, որ Ուկրաինայում իշխանափոխությամբ վրա հասած ճգնաժամի ընթացքում Human Rigts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պարբերաբար նաև զեկույցներով անդրադարձել է իշխանությունների կողմից լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի գործադրմանը, մամուլի ազատության սահմանափակմանը և մարդու իրավունքների խախտումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ