Իսրայելը 12 ժամով հրադադար է հայտարարել Գազայի հատվածում
Իսրայելը համաձայնել է 12 ժամով հրադադար հայտարարել Գազայի հատվածում` սկսած այսօր առավոտից: Այս նախաձեռնությունը սատարել է նաև ՀԱՄԱՍ շարժումը:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ` ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները վկայակոչել են` Փարիզում կայանալու է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Քաթարի, Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում քննարկվելու են տարածաշրջանային խաղաղության հասնելու ուղիները:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թել-Ավիվը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի` Գազայի հատվածում հրադադար հայտարարելու առաջարկությունը, որտեղ, հիշեցնենք, ռազմական գործողություններ են տարվում պաղեստինցի գրոհայինների դեմ: Քերրին ինքը հաստատել էր իսրայելական այդ դիրքորոշումը:
Միևնույն ժամանակ` Եգիպտոսը կոչ է արել Թել-Ավիվին Գազայի հատվածում հաստատել 7 -օրյա մարդասիրական հրադադար, և այս կոչին միացել են ԱՄՆ պետքարտուղարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան