Քլինթոն․ Պուտինն այդպես էլ ներողություն չխնդրեց Օբամայից
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներողությունը դեռևս 2012 թ-ին Մեքսիկայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանականերում տեղի ունեցած երկողմ հանդիպմանն ուշանալու համար։
«Նա (Վլադիմիր Պուտինը, խմբ․) շատ խիստ մարդ է, մեծամիտ․.․ և հաճախ իրեն պահում է այնպես, կարծես բացարձակապես իրեն չի հետաքրքրում զրուցակիցը», - նախկին պետքարտուղարին վկայակոչում է “ՍիէՆէՆ” հեռուստաընկերությունը։
«2012 թ-ին Մեքսիկայում կայացած G 20 գագաթնաժողովի շրջանականերում մեր նախագահը (Բարաք Օբաման, խմբ) նշանակված հանդիպում ուներ Պուտինի հետ։ Պուտինը Օբամային ստիպեց սպասել 40 րոպե և միայն հետո հայտնվեց, - պատմել է Քլինթոնն ու ավելացրել. -Նման կերպ Պուտինը հասկացրեց, որ իրեն ձանձրալի են այդ բանակցությունները։ Նա այդպես էլ ներողություն չխնդրեց ուշացման համար»։