Եվրամիության նոր պատժամիջոցների բերած հարցականները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են, որ ԵՄ-ը անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու ուղի է ընտրել: Այս մասին ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Լրացուցիչ պատժամիջոցների ցանկը ուղիղ վկայությունն է այն բանի, որ Եվրամիության երկրները որդեգրել են Ռուսաստանի հետ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում փոխգործակցության դադարեցմանն ուղղված գիծ, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի տարածման, ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության և այլ` արդի մարտահրավերների ու սպառնալիքների հարցերում», - ասված է հայտարարության տեքստում:
Գերատեսչությունում արձանագրում են, որ «նման որոշումը խանդավառությամբ կընդունվի միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից»։
«Այն, ինչ նրանց չէր հաջողվում վերջին մի քանի տասնամյակներում՝ սեպ խրել միջազգային հանրության շարքերում, թեթև ձեռքով արեցին Բրյուսելում», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, նախօրեին Եվրամիությունը հրապարակել էր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը, որով սանկցիաներ են սահմանվում ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ռուսական 18 ընկերությունների և կազմակերպությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ