Անգելա Մերկելը զայրացել է
Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Գերմանիայի հատուկ ծառայություններին պաշտոնապես հրահանգվել է հետևել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային: Այս հրահանգը իջեցվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից` շպիոնական հայտնի պատմություններին ի պատասխան: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` այս որոշումն անշուշտ կմտնի պատմության մեջ, քանի որ Բեռլինը տեղեկացված կլինի Վաշինգտոնի և Լոնդոնի գաղտնի ծրագրերի մասին:
Բունդեսթագում այս քայլը որակել են իբրև «հստակ ազդանշան բոլոր նրանց, ովքեր խախտում են մարդու` մասնավոր կյանքի իրավունքը»: Անգելա Մերկելի խոսքով` սա պատասխան է, մասնավորապես, վերջերս բացահայտված երկու գերմանացի ագենտների հետախուզական գործունեությանը, որոնք աշխատում էին ԱՄՆ հատուկ ծառայությունների օգտին, ինչպես նաև Էդվարդ Սնոուդենի կողմից բացահայտված տվյալներին, որ ԱՄՆ-ն գաղտնալսում էր կանցլերի բջջային հեռախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները