ՄԱԿ ԱԽ-ն Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու կոչով է հանդես եկել
ՄԱԿ ԱԽ նախագահ Ռիշար Հասանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պայմանավորվել Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ` միաժամանակ անհանգստություն հայտնելով տարածաշրջանում ճգնաժամի խորացման և զոհերի թվի աճի կապակցությամբ: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
«ՄԱԿ ԱԽ-ն բոլոր կողմերին կոչ է անում ջանքերը միավորել երկարատև և ամբողջությամբ պահպանվող հրադադարի հասնելու համար` հիմնված եգիպտական նախաձեռնության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ԱԽ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` իսլամական Ուրազա Բայրամ տոնի ժամանակ հումանիտար դադար հաստատելու կոչին:
ԱԽ-ն նաև անդրադարձել է Գազայում ՄԱԿ դպրոցի վրա հրթիռ արձակելու դեպքին, որտեղ մինչ այդ հայտնաբերվել էին հրթիռներ, որոնք «ՀԱՄԱՍ»-ը օգտագործում էր Իսրայելի դեմ:
«ՄԱԿ ԱԽ-ն ընդգծում է, որ քաղաքացիական և հումանիտար օբյեկտները, այդ թվում և ՄԱԿ հաստատությունները, պետք է հարգվեն և պաշտպանվեն»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսը Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու հարցում որպես միջնորդ էր հանդես եկել, որով նախատեսվում էր կրակի դադարեցում ծովում, ցամաքում և օդում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց