Գազայի հատվածում այրվում է միակ էլեկտրակայանը
Գազայի հատվածում այրվում է անկլավի տարածքում գործող միակ էլեկտրակայանի վառելիքի պահուստը: «Իտար-տասս»-ը հայտնում է, որ իսրայելական տանկերը երկու հրթիռ են արձակել պահուստի ուղղությամբ: Արդյունքում Գազան գրեթե ամբողջությամբ զրկվել է էլեկտրակամատակարարումից:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռներ են արձակել «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավար, Գազայի նախկին վարչապետ Իսմայիլ Հանիայի տան, ինչպես նաև 70 այլ թիրախների ուղղությամբ: Զոհվել է 30 մարդ: Հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց «Պաշտպանության սահման» ռազմական գործողությունը, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 1,1 հազար մարդ, վիրավորվել է 6000-ից ավելին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում