Ֆրանսիան պատրաստ է ապաստան տրամադրել Իրաքի քրիստոնյաներին
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Իրաքի քրիստոնյաներին, ովքեր հարկադրված էին երկրից փախչել իսլամիստ գրոհայինների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քրիստոնյաների մեծ մասը Մոսուլից հեռացել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը», որ գրավել է Իրաքի հյուսիսի մեծ մասը, պահանջել է նրանց իսլամ ընդունել, հարկ վճարել, կամ էլ ընտրել մահվան ճանապարհը:
«Մենք պատրաստ ենք դյուրացնել մեր երկրի տարածքում ապաստան տրամադրելու գործընթացը, եթե նրանք այդքան ցանկանում են»,-հայտարարել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորեն Ֆաբիուսը և ՆԳ նախարար Բերնար Քազենևը:
Հիշեցնենք` թեև Իրաքը համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքի բնօրրանը, սակայն նրանց թիվը նվազել է սկսած 2003 թվականից` ԱՄՆ-ի ներխուժումից հետո: ՄԱԿ տվյալների համաձայն` այս պահին Մոսուլ քաղաքում մնացել է 20 ընտանիք:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ