Լուկաշենկոն համաձայն է, որպեսզի Մինսկը դառնա Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է արձագանքել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոյի խնդրանքին՝ Մինսկը ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման բանակցությունների վայր դարձնելու վերաբերյալ: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն, հուլիսի 29-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Պյոտր Պորոշենկոյի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում Ուկրաինայի նախագահը խնդրանքով դիմել է Բելառուսի ղեկավարին «ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների համար շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ Բելառուսի Հանրապետությունը որպես հարթակ տրամադրելու խնդրանքով», ինչին Լուկաշեկոն դրական է արձագանքել:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Պյոտր Պորոշենկոն, մասնավորապես, ցանկանում է հուլիսի 31-ին Մինսկում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպում կազմակերպել, որի ընթացքում առաջարկվում է քննարկել ինքնահչռակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում գտնվող գերիների ազատ արձակման, ինչպես նաև «Մալազիական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավի կործանման վայրում միջազգային փորձագետների անխոչընդոտ մուտքն ապահովելու հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին