Սիրիայի բանակը Հալեպի հին թաղամասերից հետ է մղել «Իսլամական ճակատի» զինյալներին
Սիրիայի կառավարական բանակը Հալեպի հին թաղամասերից հետ է մղել «Իսլամական ճակատ» խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Ահաբեկիչներին հաջողվել էր ստորգետնյա թունելներով հասնել կառավարական ուժերի զորանոցներին, որոնք տեղակայված էին Ալ-Խուսրուֆիա և Սուլթան մզկիթների մոտ, ու պայթեցրել դրանք:
Զինյալները գործի են դրել նաև ոստիկանության շենքի մոտ տեղադրված ռումբը, որից հետո մարտեր են սկսվել նրանց և բանակի ստորաբաժանումների միջև: «Ալ-Մայադին» հեռուստակայանի փոխանցմամբ, սպանվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ, իսկ կառավարական բանակից զոհվել է 13 մարտիկ:
Բանակի ստորաբաժանումները շարժվում են դեպի Համա քաղաք, որի վրա հարձակում են սկսել «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» անդամները: Զինյալները սպառնում են գրավել ռազմական օդանավակայանը: Հուլիսի 29-ին նրանց հաջողվել է կտրել մայրուղին, որը Համան կապում է քրիստոնյաներով և ալավիներով բնակեցված քաղաքների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին