ԱՄՆ նախագահի դեմ կոնգրեսականները դատական հայց են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորության օգտին: Տեղեկացնում է «Դոյչե վելլե» գործակալությունը:
Ամերիկացի օրենսդիրները ձայների մեծամասնությամբ` 225 կողմ, 201 դեմ հարաբերակցությամբ ընդունեցին երկրի ղեկավարի նկատամամբ դատական հայցն ներկայացնելու թույլտվության բանաձև: Աղբյուրի փոխանցմամբ, բոլոր կողմ քվեարկած կոնգրեսականները ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը:
Հանրապետական կոնգրեսականները նշել են, որ առողջապահական բարեփոխումների անցկացման նախագահական հրամանագրերով Օբաման խախտել է երկրի մայր օրենքը` Սահամանդրությունը: Նրանց կարծիքով, օրենքի տառին հետևելու փոխարեն ԱՄՆ նախագահը կատարել է փոփոխություններ մեծացնելով իր լիազորությունները:
Բանաձևի առկայության պայմաններում, ներկայացուցիչների պակատի խոսնակ Ջոն Բայները իրավունք է ստացել իր և կոլեգաների անունից ԱՄՆ նախագահի դեմ հայց ներկայացնել դաշնային դատարան: Սակայն իրավաբանները դժվարանում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի նմանատիպ հայցի դատական գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին