Հարցազրույցներ 19:27 31/07/2014

Մարկեդոնով. Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դառնա ուկրաինական հակամարտության «գերի»-ն

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և ներքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը «Նովոստի Արմենիա» («Новости-Армения») գործակալության հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին` ուկրաինական իրադարձությունների ֆոնին: 

Մասնավորապես հարցին, թե` «Ուկրաինայում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող այսպես կոչված «անջատողականների դեմ պայքարը» Ղարաբաղի համար բացասական մթնոլորտ չի՞ ստեղծում» Մարկեդոնովը պատասխանել է. «Անջատողականությունը չարաճճիություն չէ, այն իրականում ընդհանուր չեզոք եզրույթ է, որն ասում է, որ ինչ-որ երկրի ինչ-որ մասը չի ցանկանում ապրել այդ երկրում, որին ինքը ձևական առումով կցված է կամ որտեղ այն գտնվել է որոշակի ժամանակ: Եթե վերցնենք Լեռնային Ղարաբաղը, ապա անկախ Ադրբեջանի կազմում, ըստ էության, Ղարաբաղը չի եղել, որովհետև 1991թ-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն Խորհորդը հռչակել է ոչ միայն իր անկախությունը, այլ նաև Առաջին հանրապետության իր իրավահաջորդությունը: Եվ եթե դուք հռչակում եք որոշակի իրավահաջորդություն, ապա դուք ձեր բարեկամից ժառանգություն եք ստանում ոչ միայն ինչ-որ միլիոններ, այլ նաև շատ հաճախ պարտքեր: Այդպես էլ այս դեպքում` եթե խոսենք Ղարաբաղի մասին, ապա այն փաստացիորեն չի եղել առաջին հանրապետության կազմում, որը գոյություն է ունեցել երկու ոչ լիարժեք տարի: Այդ խնդրի միջազգային կարգավորման համար պարզապես ժամանակը չհերիքեց: Դրանից հետո եկավ խորհրդայնացման ժամանակաշրջանը, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվեց շնորհիվ խորհրդային համակարգի»:

«Մի անգամ Բաքվում ինձ հարցրեցին` ինչ է պետք, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Ես այդ հարցին հարցով պատասխանեցի`իսկ ո՞ր Ադրբեջանի: Եթե Խորհրդային Ադրբեջանի, ապա վերականգնեք ԽՄԿԿ-ն և ՊԱԿ-ը, եթե ոչ, ապա գտեք այլ մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրականացնել դա: Ո՞ր մեխանիզմներն են դրանք: Ռազմական լուծու՞մը: Ես, անկեղծ ասած, վերջինս  բավականին կասկածելի եմ համարում: Լավ, ենթադրենք, որ ադրբեջանցի զինվորականները հաղթանակ են տարել ղարաբաղյան` ինչպես իրենք են ասում` անջատողականների, զինված ուժերի նկատմամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ այնտեղ մարդիկ պատրաստ կլինեն ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի վերահսկողությունը, որ այնտեղ չի սկսվի պարտիզանական պատերազմ»,- նշել է Մարկեդոնովը և հավելել, որ բազմաթիվ հետխորհրդային էլիտաների թերությունն այն է, որ նրանք ինչ-որ անջատողականների դեմ պայքարը համարում են պատմության ավարտը, իսկ դա միայն սկիզբն է:

«Կարևորն այն է, թե ինչ անել մարդկանց հետ: Պարզապես նրանց վտարել Հայաստա՞ն: Չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր, իսկ եթե ոչ, նշանակում է պետք է ինտեգրել: Իսկ ինչպե՞ս: Իսկ ո՞ր հիմքերով: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը հայերի համար հետաքրքիր դարձնել:

Ադրբեջանում հայտարարում են, որ իրենք ցանկանում են Ղարաբաղն իրենց միացնել: Բայց դրանք ձեր քաղաքացինե՞րն են, թե ոչ: Դուք նրանց հետ տարիների ընթացքում շփում ձևավորե՞լ եք: Իմ կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը հայերին ավելի խիստ է նույնականացնում իր թշնամու հետ: Նույնիսկ վրացական իշխանությունները երբեք չեն ասել, որ պայքարում են աբխազների և օսերի դեմ, նրանք խոսում էին ագրեսիվ անջատողականների, Ռուսաստանի դեմ պայքարի մասին, իսկ ադրբեջանական իշխանությունները հաճախ իրենց թույլ են տալիս «հայերը», «հայությունը» տերմինները: Եթե ես շարքային հայ եմ, նշանակում է` ես նույնպես ինձ թշնամի եմ զգում, և դրանով իսկ արգելափակվում են իմ հնարավոր, ասենք` ավելի փափուկ միտումները: Ես, հնարավոր է համարեի, որ ադրբեջանական պետությունը լավն է, սակայն երբ դրա ներկայացուցիչներն ասում են, որ բոլոր հայերը թշնամիներ են, կներեք, ես կփորձեմ այդ պետությունից հնարավորինս անջատ լինել»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին և ուկրաինական դեպքերի պատճառով ԱՄՆ-Ռուսաստան առկա լարվածության պայմաններում ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունավետըությանը Մարկեդոնովը նշել է. «Ղարաբաղյան հակամարտության համար ամենամեծ խնդիրն է խուսափել դրա գործիքային օգտագործումից և ուկրաինական հակամարտության «գերի» դառնալուց: Պետք չի դա անել ոչ միայն Ղարաբաղում, այլև Մերձդնեստրում և այլուր: Միշտ հեշտ է ստատուս-քվոն խախտելը, իսկ դրա փոխարինող տարբերակ մտածելը արդեն խնդիր է»:

«Փառք Աստծո, Ղարաբաղյան հակամարտությունը մինչև այժմ չի դարձել այլ խնդիրների գերին: Բավական է հիշել 2008-թ-ի սցենարը, երբ «հնգօրյա պատերազմից» հետո նախագահ Մեդվեդևը նախաձեռնեց երեք նախագահների հանդիպում և մոտ երկու տարի բանակցությունների այդ ձևաչափը պահպանվեց ու այդ ամենը Արևմուտքը ողջունեց:

Նույնիսկ Ռուսաստանի այնպիսի «ընկերը», ինչպիսին էր Մեթյու Բրայզան, ողջունեց Մայնդորֆյան բանակցությունները: Դեռևս չեմ տեսնում այդ գծի տապալում և Արևմուտքը առայժմ չի փորձում Ռուսաստանին դուրս թողնել հակամարտության կարգավորման գործընթացից: Սակայն մի շարք աննուղղակի կապված երևույթներ ինձ մոտ անհանգստություն են առաջացնում: Ոչ վաղ անցյալում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մատնանշեց այսպես կոչված «կարգավորման տարրերը»:

Նա դրանք ներկայացրեց որպես Ամերիկայի նախաձեռնություն, սակայն վերջիններս չեն հակադրվում Մադրիդյան սկզբունքներին: Իսկ ինչու հնարավոր չէր այդ նախաձեռնությունը ներկայացնել որպես երեք կողմերի նախաձեռնություն և ընդգծել, որ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ մենք ունենք կոնսենսուս: Ինչու՞ են արվում այդ որոշ հակադրումները: Ընդ որում այդ հակադրումը եղել է ամերիկացի և բրիտանացի մի շարք փորձագետների գնահատականների հիման վրա, ովքեր նշել են, որ Ռուսաստանը վատ միջնորդ է և այն ոչ բավարար արդյունավետ է գործում: Այս ամենը ահազանգ է»,- նշել է նա:

 

Մարկեդոնովը նաև հիշեցրել է, որ  վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսը երկրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել ռուսական ագրեսիան դիմակայելու վերաբերյալ, որը ենթադրում է ռազմական օգնություն, այդ թվում նաև Ադրբեջանին: «Ադրբեջանական լրատվամիջոցներին տված իմ մեկնաբանությունում ես այդ քայլը համարել եմ քաղաքական սադրանք: Ես չեմ տեսնում ոչ մի հիմք, որը կվկայի,  թե Ռուսաստանը ագրեսիա է իրականացնում Ադրբեջանի դեմ: Ինչու՞ մոլորեցնել Բաքվի գործընկերներին, ինչու՞ ստեղծել պատրանք, որ կարելի է վերանայել ստատուս-քվոն: Այդ իսկ պատճառով, մի շարք անուղղակի երևույթներ խոսում են այն մասին, որ դեռ վաղ է խախաղվելու համար»:

Ստատուս-քվոյի պահպանման վերաբերյալ փորձագետը նշել է, որ Ռուսաստանին դա ձեռնատու է, քանի որ այլ լավ տարբերակ գոյություն չունի, իսկ ահա ԱՄՆ-ի վերաբերյալ նշել է. «Այստեղ կարելի է առանձնացնել հռետորաբանությունը և իրականությունը: Ամերիկացիների մոտ գաղափարախոսությունը առաջ է անցնում պրագմատիզմից: Գաղափարապես նրանք գտնում են, որ ստատուս-քվոն լավ չէ: Բայց պետք է լուծում լինի: Բայց եթե Մերձավոր Արևելքում կամ Կիպրոսում հակամարտությունը չի լուծվում արդեն կես դար, ինչով է ղարաբաղյան հակամարտությունը դյուրին: Այս հակամարտությունը ինքնության շրջանակներում է, այսինքն` ամենաբարդն է. Տարածքներ և ինքություն, սա է ամենաբարդը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}