ԱՄՆ-ն իր ավիաընկերություններին արգելել է Իրաքի օդային տարածքում 9 կմ-ից ցածր թռչել
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն ամերիկյան ավիաընկերություններին արգելել է Իրաքի օդային տարածքում 9145 մետրից ցածր թռչել: Պատճառը պոտենցիալ վտանգավոր իրավիճակն է, որն առաջացել է երկրում շարունակվող զինված հակամարտության հետևանքով: Ըստ «Իտար-Տասս»-ի, այս մասին ասվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան ինքնաթիռներին արգելել էին Իրաքի օդային տարածքում 6 կմ-ից ցածր թռչել: Ավիացիոն վարչությունն արգելել է նաև օգտվել երկու միջազգային օդանավակայաններից, որոնք գտնվում են Էրբիլում և Սուլեմանիեում (Իրաքյան Քրդստան):