ԱՄՆ-ն արգելել է իր օդանավերին թռչել Սիրիայի տարածքով
Միացյալ Նահանգներն ամերիկյան ավիաընկերությունների ինքնաթիռներին արգելել է թռչել Սիրիայի օդային տարածքով: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Նման որոշում ամերիկյան ավիացիոն իշխանությունները կայացրել են՝ հիմք ընդունելով գնահատված ռիսկը: Նրանք համոզված են, որ Սիրիայում առկա լարվածությունը պոտենցիալ սպառնալիք է քաղավիացիայի համար:
«Հայտնի է, որ Սիրիայի ծայահեղականներն ունեն հակաօդային պաշտպանության մի քանի միջոց, որոնք քաղաքացիական օդանավերի համար վտանգ են ներկայացնում: Ընդդիմադիր խմբավորումները հաջողությամբ խփել են սիրիական ռազմական օդանավեր, օգտագործելով ՀՕՊ համակարգեր»,-հայտարարությունից մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ