Վենեսուելայի կառավարությունը հրաժարական է տվել
Վենեսուելայի կառավարությունը ինքնակամ հրաժարական է տվել, որպեսզի երկրի նախագահին հնարավորություն տա փոփոխություններ կատարել գործադիր մարմնի կազմում: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարներին՝ իրեն անհրաժեշտ փոփոխություններ կատարելու հնարավորություն ընձեռելու համար:
Երկրի փոխնախագահ Խորխե Արեասան հայտարարել է, որ հրաժարականը համաձայնեցված է եղել երկրի ղեկավարի հետ՝ բարձրացնելու պետական մարմինների գործունեության ու կաշառակերության դեմ պայքարի արդյունավետությունը: