Գյուլը վստահ է, որ Թուրքիայի նոր վարչապետ է նշանակվելու Դավութօղլուն
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ամենայն հավանականությամբ, կդառնա երկիր վարչապետը: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աբդուլահ Գյուլն այդ մասին հայտարարել է իր նստավայրում հրաժեշտի ընթրիքի ժամանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվել է երկրի նախագահ:
«Դավութօղլուին ես եմ բերել քաղաքականություն և պետական գործունեություն: Ես, անկասկած, նրան նորից կաջակցեմ»,- հայտարարել է Գյուլը:
Թուրքական շատ վերլուծաբաններ Ա. Դավութօղլուին համարում են վարչապետի ամենահավանական թեկնածուն:
Օգոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարվելու է կուսակցության ղեկավարի և վարչապետի անունները: