Ռասմուսենը չի երաշխավորում անկախանալու դեպքում Շոտլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի երաշխավորում Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում Շոտլանդիայի անդամակցությունը կառույցին: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունից անկախանալու դեպքում Շոտլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է դիմում ներկայացնի, սակայն կազմակերպությունում տեղ` Էդինբուրգին չի երաշխավորվում:
«Ամենևին էլ չեմ պատրաստվում խառնվել Շոտլանդիայի հանրաքվեի նախօրեի քարոզարշավին, բայց կարող եմ տեղեկացնել գործընթացների և փասերի մասին: Եթե Շոտլանդիան կողմ քվեարկի անկախությանը, այն պետք է ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում ներկայացնի, որպես նորանկախ պետություն: Որոշումը պետք է ընդունվի միաձայն, կոնսենսուսով, ինչպես դա միշտ լինում է ՆԱՏՕ-ում»,- ասել է Ռասմուսենը:
Արձագանքելով Ռասմուսենի հայտարարությանը` Շոտլանդիայի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ իրենք տեղյակ են այդ գործընթացների մասին:
Նշենք, Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 18-ին: Շուրջ 4 միլիոն բնակիչներ պատասխանելու են հարցին՝ «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է դառնա անկախ պետություն»:
Տարբեր հարցումների համաձայն, անկախության կողմնակիցների թիվը տատանվում է 30-40%-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ