Քաղաքագետ. Բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականության հետ կապ չունի
Ադրբեջանը ցույց տվեց այն ոչ արդյունավետ մոտեցումը, որն ունի կոնֆլիկտի ամբողջ հետպատերազմական բանակացային գործընթացի ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը և Ադրբեջանի վերջին դիվերսիոն-հետախուզական գործողություններին:
«Հայաստանը ցույց է տվել, որ բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանն էլ ցույց տվեց, որ չի ցանկանում կոնֆլիկտը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց նա:
Քաղաքագետի բնորոշմամբ, հարց է նաև այն, թե ինչ կա բանակցային սեղանին:
«Այս առաջարկները դեռևս չեն կարող բավարար հիմք լինել կողմերի համար, դեռևս անհասկանալի է, թե որն են այն զիջումները, որոնք կարող են իրենց թույլ տալ կողմերը»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ