Դեսպան. ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն
Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նշենք, որ «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Սոչիում՝ առանց գաղափարների» վերտառությամբ հոդվածում նշել էր, որ աշնանը Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպել և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ալիևին և Սարգսյանին կհրավիրի Փարիզ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների հետաքննությանը, դեսպանը նշեց, որ այն պետք է լինի բազմակողմանի, ներգրաված լինեն բոլոր կողմերը:
«Ամեն ինչ կախված է լինելու, թե հետաքննության հարցում կողմերն ինչ կպայմանավորվեն: Որպեսզի միջադեպերի հնարավոր ռիսկերը նվազեն, հետաքննությունների մեխանիզմը պետք է լավ աշխատի»,- ասաց Ի. Վոլինկինը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին