Բ.Օբաման Ուկրաինայի նախագահին հրավիրել է Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին: Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բազմակողմանկի օգնություն ցուցաբերել Կիևին, և Վաշինգտոն է հրավիրել ուկրաինացի իր գործընկերոջը՝ Պյոտր Պորոշենկոյին: Սպիտակ տնից հստակեցրել են, որ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 18-ին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Բ. Օբաման նշել է, որ ուկրաինական խնդիրների լուծման համար ԱՄՆ-ն չի ծրագրավորում ռազմական հակամարտություն սկսել Ռուսաստանի հետ: Նա վստահություն է հայտնել, որ Արևմուտքն արդեն հաջորդ շաբաթ որոշում կկայացնի՝ հերթական պատժամիջոցները կիրառել ՌԴ-ի դեմ: Նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներն ապացուցել են իրենց արդյունավետությունը: