Շանթ Հարությունյանի առաջարկությունը՝ դատարանից
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա դատական հերթական նիստում հայտարարվեց դատաքննության ավարտի մասին: Մեղադրող Գևորգ Գևորգյանը մեղադրական ճառը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին:
Դատական նիստի ընթացքում Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր դժգոհությունը հայտնելով Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցությունից, այդ քայլը որակելով դավաճանություն:
Ըստ նրա, արտաքին գործերի նախարարի մակարդակով ներկայանալը ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ միայն ազգային արժանապատվության, այլև մարդկային արժանապատվության զգացում չունեն. «Առաջարկում եմ Էդվարդ Նալբանդյանի անունը փոխել ու դնել Ասքանազ Մռավյան, ով Խորհրդային բոլշևիկ ստրկատիրական հանրապետության արտաքին գործերի նախարարն էր»:
Շ. Հարությունյանի խոսքով, այս քայլով Է. Նալբանդյանը ցույց տվեց, որ ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթ Հարությունյանի և մյուսների գործ. Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը մնաց անփոփոխՇանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը
Շանթի և մյուսների գործ. «Ամեն ինչ սարքոցի էր»
Շանթ Հարությունյան. Ես հեղափոխություն էի նախատեսել դեկտեմբերի 2-ին, ոչ թե նոյեմբերի 5-ին
«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում