Բրյուսելում Հերման Վան Ռոմպեյն ընդունել է Ուկրաինայի նախագահին
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ռոմպեյի առաջարկով Պ. Պորոշենկոյին հնարավորություն է ընձեռված ելույթ ունենալու Եվրամիության գագաթաժողովում՝ ներկայացնելու ուկրաինական տեսակետը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի պատճառների վերաբերյալ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շաբաթ Ուկրաինայի նախագահը Բրյուսելում մի քանի երկկողմանի հանդիպումներ է ունենալու՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: