Սերգեյ Լավրով. Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինելու
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, թե Ռուսաստանը կողմ է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, նախարարն հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ կայացած ամենամյա հանդիպմանը:
«Ռազմական միջամտություն չի լինելու», - ընդգծել է Լավրովը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում:
«Մենք հանդես ենք գալիս այդ ծանր ճգնաժամի, այդ ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտին», - ասել է նախարարն ու հավելել, թե Ռուսաստանի Դաշնության ջանքերն, առաջին հերթին, ուղղված են խնդրի քաղաքական կարգավորման խրախուսմանը:
Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը մեղադրել է արևմտյան երկրներին կողմնակալ մոտեցումների և անվերապահորեն ու կուրորեն Կիևի իշխանություններին սատարելու համար: