ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը իրենք պետք է կարողանան լուծման գալ
«ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հանգամանքը: Հանդիպումների ընթացքում նախագահն ազդեցիկ և արդյունավետ կերպով կարողացավ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,- Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի լույսընծայման 10-ամյակի կապակցությամբ լրացված ու խմբագրված հոբելյանական հրատարակության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով, Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ նպատակ ուներ ջանքեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ուղղությամբ:
Դեսպանի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՆԱՏՕ-ն առաջնորդող դերակատարում չունի, պաշտպանում է հիմնական դերակատար ԵԱՀԿ-ի ղեկավարների դիրքորոշումը, մոտեցումներն այս խնդրի կարգավորման ուղղությամբ:
«Համանախագահները կարող են միջնորդել, խրախուսել, հորդորել, սակայն չեն կարող լուծում պարտադրել, եթե նույնիսկ ցանկանան դա անել: Կողմերը իրենք պետք է կարողանան լուծման գալ»,- ասաց դեսպանը:
Ըստ Ջ. Հեֆերնի, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստակամ է շարունակել հետամուտ լինել խնդրի խաղաղ կարգավորմանը:
Նախորդիվ`
Ջոն Քերին ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը
Սերժ Սարգսյան. Կամ կհաղթի խաղաղության ձգտումը, կամ կրկին լուռ խրախուսված կմնան ապագա բոլոր սադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում