Ջոն Քերին Փարիզում բանակցություններ կվարի «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի հարցով
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում այսօր հանդիպելու է 26 երկրների ԱԳ նախարարների, ՄԱԿ և ԵՄ ներկայացուցիչների հետ` քննարկելու «Իսլմական պետության» զինյալներին ոչնչացնելու հարցը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ջոն Քերին նախքան Փարիզ է մեկնելը, բանակցություններ է վարել Բաղդադում, Ամմանում, Ջիդդայում, Անկարայում և Կահիրեում: Մոտ 40 երկիր, այդ թվում 10 արաբական, ստորագրել են «Իսլամական պետության» դեմ կոալիցային միանալու փաստաթղթին:
ԱՄՆ ներկայացուցիչներն ասում են, որ արաբական երկրների ղեկավարներն ամբողջությամբ գիտակցում են սպառնալիքի լրջությունը և եկել են այն համաձայնության, որը կարող է բեկումնային լինել «Իսլամական պետության» գաղափարախոսության տապալման, խմբավորման ֆինանսավորման սահմանափակման և օտարերկրացի գրոհայինների հոսքը կանխելու գործում:
Այս պահի դրությամբ միայն ԱՄՆ-ն է ռազմական գործողություններ վարում Իրաքում: Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ այդ հարվածներին, այդ մասին են խոսում նաև արաբական երկրները` նշելով, որ օդային հարվածների թույլտվություն պետք է տա պաշտոնական Բաղդադը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում