Հայ-լեհական համագործակցություն` Եվրոպական միության հարթակում
ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի են ունեցել հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:
Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը: