«Ժողովուրդը երբեք փողոց դուրս գալուց չի վախեցել» (տեսանյութ)
«Եթե փորձել են դրանով վախեցնել հասարակությանը, ժողովրդին փողոց դուրս գալու հեռանկարից, ասեմ, որ նրանք չարաչար սխալվում են, հիասթափեցնեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մասին հարցին:
Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողի հարցին քաղաքական ուժերի կողմից խոստացված թեժ աշնան վերաբերյալ, ՀՀ ոստիկանապետն ասել էր. «Կարող եմ հումորով պատասխանել՝ թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ ասել այնպես, ինչպես մտածում եմ. ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի, պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, ամեն ինչ լինի օրենքի սահմաններում»:
Ա. Մուսինյանի խոսքով, ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալուց, ժողովուրդը գիտի և տեսել է, որ ժողովրդին հրապարակ բերող քաղաքական ուժերը երբեք չեն շեղվել օրինականության ուղուց, քաղաքական բողոքն արտահայատել են մշտապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում: