Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր. Լեհաստանի փոխարտգործնախարար
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-լեհական հարաբերությունները և նշել, որ այս համատեքստում կարևոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխնախարար Օրլովսկին նշել է, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, ընդգծել է, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում