Դադարեցվել են դատավոր Ա. Զախարյանի լիազորությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Զախարյանի լիազորությունները դադարեցվել են:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ ԶԱԽԱՐՅԱՆԻ լիազորությունները»,- ասված է նախագահի հրամանագրում:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: