Ինչո՞ւ Դաշնակցությունը քառյակի համագործակցությունը հասցրեց եռյակի
«Մենք չենք պատկերացնում անհամատեղ մոտեցումներով համատեղ հանրահավաքի անցկացում»,- լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն բանից հետո, ինչ քառյակի նիստից հետո հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն չի մասնակցի համատեղ հանրահավաքին և հանրահավաքը կանցկացնեն երեք ուժեր` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»:
Իսկ չմասնակցելու խնդիրը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այլ տեսակետ ունենալն է:
Ա. Ռուստամյանը նշեց, որ այս որոշումը սակայն չի նշանակում, որ իրենց համագործակցությունը քառյակի ֆորմատում չի շարունակվելու. «Մինչ այս պահը մենք կողմ էինք համատեղ հանրահավաքին, սակայն ներկայիս իրողությունն այնպիսին է, որ դա հնարավոր չէ: Բայց մենք շարունակելու ենք համագործակցությունը և, օրինակ, դեռ պետք է ամփոփենք ավելի վաղ ներկայացված 12 կետերը»:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն սպասելու է մինչը հոկտեմբերի 15-ը, երբ սեղանին պետք է դրվի բարեփոխումների ամբողջական փաթեթը և եթե իրենց առաջարկները ընդունված չլինեն իշխանությունների կողմից, ապա իրենք ևս դեմ կլինեն դրանց: Եվ հիշեցրեց, որ Դաշնակցության համար բարեփոխումները առանցքային նշանակություն ունեցող հարց են:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան