ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Սահմանադրության հստակ ու ճիշտ փոփոխությունը կնպաստի երկրի զարգացմանը
«Դժվար է մի երկրի ներկայացուցչի համար, ով չունի Սահմանադրություն, խոսել Սահմանադրության մասին: Բայց իմ ամերիկացի գործընկերները հաստատ կասեն, որ Սահմանադրությունը մի հիմք է, որը հնարավորություն է տալիս պահպանել արժեքները, ինչպես նաև հիմք է, որի հիման վրա զարգանում է երկիրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:
Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը կարևոր է երկրի զարգացման համար:
«Հայաստանի նման նորաստեղծ երկրի համար կարևոր է հասկանալ, թե որն է այն հիմքը, որի վրա պետք է զարգանա երկիրը: Հստակ ու ճիշտ փոփոխությունը կնպաստի դրան»,- ասաց դեսպանը: