Քեթի Լիչ. Մեծ Բրիտանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Մեծ Բրիտանիան պատրաստ է շարունակել համագործակցոթյունը Հայաստանի հետ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:
«Հայաստանը կայացրել է իր որոշումը` ստորագրել Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագիրը: Մենք հարգում ենք այդ որոշումը: Հասկանալուց հետո, թե ինչ պարտավորություն ունի Հայաստանն այդ համաձայնագրի շրջանակում, պատրաստ ենք համագործակցել, ավելի խորացնել մեր հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում»,-ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, Ք. Լիչն ասաց, որ ուրբաթ օրը պատժամիջոցները խստացվելու են, արդեն որոշում կա. «Հույս ունենք, որ այդ պատժամիջոցներն ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա և ետ կկանգնի իր մտադրությունից, կգա դեպի մեզ՝ համագործակցելու խաղաղության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին