Կատարի էմիրը վստահեցնում է, որ իր երկիրը չի ֆինանսավորում ահաբեկիչներին
Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վսհատեցրել է, որ իր երկիրը չի ֆինանսավորում Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական կազմակերպություններին և երբեք էլ չի անի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում և Սիրիայում, ծայրահեղականություն է: Նման կազմակերպությունները մասնակի ֆինանսավորվում են արտասահմանից, սակայն Կատարը երբեք չի աջակցել և չի էլ աջակցելու ահաբեկչական կազմակերպություններին»,-ասել է էմիրը: