Հայկական ընկերությունները հնարավոր է մասնակցեն լիբանանյան առևտրատնտեսական ցուցահանդեսներին
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերություններըի զարգացման և խորացման ուղիները:
Ընդգծվել է գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ: