Մոսկվան կարծում է, որ ՆԱՏՕ-ն ապակառուցողական դերակատարում է ունեցել ուկրաինական ճգնաժամում
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը ապակառուցողական դերակատարություն է ունեցել ուկրաինական ճգնաժամում, և փաստացի կիևյան իշխանություններին հրահրում է հակամարտության ուժային լուծմանը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» կայքը:
«Ուշադրության արժանի է ներուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում ՆԱՏՕ-ի ապակառուցողական կեցվածքը: Մասնավորապես, դաշինքը ստանձնել է ուկրաինայի ռազմական ներուժի ավելացման պարտավորություններ, որն օգտագործվում է, ինչպես հայտնի է, խաղաղ բնակչության դեմ», - հայտարարել է նախարարը:
Լավրովի խոսքերով, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հրապարակված ծրագրերը դաշինքի անդամ պետությունների ու Ուկրաինայի համատեղ զորավարժությունների անցկացման մասին «բոլորովին չեն խթանում խաղաղ գործընթացին և ընդամենը խորացնում են տարաձայնություններն ուկրաինական հասարակությունում»:
Ինչպես հայտարարել է Լավրովը, Ուկրաինայում իրավիճակի հետագա սրումը, բացառելու համար «անհրաժեշտ է, որպեսզի բոլոր արտաքին խաղացողներն, առանց բացառության, զսպվածություն ցուցաբերեն»: