Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն
Այս շաբաթ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կվերադառնա մեծ քաղաքականություն, որից հեռացել էր երկու տարի առաջ` նախագահական ընտրություններում պարտվելով ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ակնկալվում է, որ Սարկոզիի թեկնածությունը կառաջադրվի ընդդիմադիր կուսակցություններից մեկի նախագահի պաշտոնում և 59-ամյա քաղաքական գործիչն այդ մասին կարող է հայտարարել մինչև կիրակի: Այս մասին գրում է «Ուտրո.ռու»-ն:
Սարկոզիի խոսքով` նա կվերադառնա, որպեսզի ռևանշի հասնի Օլանդի նկատմամբ, ում վարկանիշը երկրում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով ռեկորդային ցածր է: