Լևոն Զուրաբյանը անհաջող համեմատություններ անող գործիչ է. Շարմազանով
«Ես անհաջող համեմատություններ անող, ձախողված թիմի ներկայացուցչի խոսքերը մեկնաբանելու կարիք չեմ զգում»,- Panorama.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հրաժարվելով մեկնաբանել ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարությունը, թե Սահմանադրական բարեփոխումներ ասվածի հետևում իշխանությունները իրականում քողարկում են նոր Սահմանադրություն բերելը:
Զուրաբյանը Հայաստանը, այդ ամենի կոնտեքստում, համեմատել էր նաև բանանային հանրապետությունների հետ:
Է.Շարմազանովն ավելացրեց , որ Լևոն Զուրաբյանը հայտնի է քաղաքականության մեջ որպես անհաջող համեմատություններ անող գործիչ և մեկ անգամ չէ, որ այդ իմաստով փայլել է:
Հարակից հրապարակում`
Այն, ինչ մեզ առաջարկվում է բանանային հանրապետությունների ուղին է. Լ. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին