Արցախում ոչինչ էլ չի փոխվի. Իսկանդարյանի կարծիքը Շոտլանդիայի հանրաքվեի վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղում ոչինչ էլ չի փոխվի, եթե Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա համոզմամբ` թեև այսօրվա հանրաքվեն շատ հետաքրքիր կանցնի, բայց զարմանում է, թե ինչու են դրա արդյունքներից սպասումները կապում Արցախի հետ. «Բոլորին հետաքրքրում է, եթե Շոտլանդիան անկախ ճանաչվի, կճանաչի արդյո՞ք Արցախի անկախությունը»:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր համարում է, որ Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեի արդյունքները կեղծվեն, քաղաքագետը միայն նշեց, որ դեռ չեն եղել ընտրություններ, որոնք ինչ-որ կերպ չկեղծվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում