Ջոն Քերի. «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի նպատակը դրա ոչնչացումն է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ավելի քան 50 երկիր միացել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի արշավին, իսկ կոալիցիայի որոշ անդամներ պատրաստ են օդային հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Այս առաքելության նպատակը մարտադաշտում թշնամուն հաղթելը չէ, այլ դրա բոլոր ցանցին ծանր հարվածներ հասցնելը, դեցիմացիան և ոչնչացումը»,-Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է Քերին` ավելացնելով, որ Կոնգրեսի օգնությամբ իրենք կկարողանան հաջողության հասնել և ոչնչացնել այս հրեշավոր կազմակերպությանը, որտեղ էլ որ այն լինի:
«Մենք «Իսլամական պետությունը» թուլացնելու, հաղթելու և ոչնչացնելու հստակ ռազմավարություն ունենք: Միացյալ նահանգները միայնակ չի գործելու, և այդ նպատակով մենք ձևավորում ենք համաշխարհային կոալիցիա»,-ընդգծել է Քերին` չնշելով կոնկրետ այն երկրները, որոնք համաձայնվել են միանալ կոալիցիային:
Նախորդիվ`
Իրանի նախագահի օգնական. Իշխանությունները հայերի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել են
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ