ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեծացնելու են Լիբանանին տրամադրվող օգնության ծավալները
Լիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ջան Կահվաջին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեծացնելու են Լիբանանին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից տրամադրվող օգնության մատակարարումը կիրականացվի ավելի հետևողականորեն և կներառի որակյալ զենք, հրթիռներ, օդանավեր և հրետանի »,-ասել է գեներալը:
Նա հերքել է լուրերն այն մասին, որ Լիբանանի բանակը անցյալ ամիս հյուսիսարևելյան սահմանամերձ Արսալ քաղաքում ծայրահեղական գրոհայինների դեմ մարտնչելիս կորցրել է մեծ քանակությամբ զինամթերք:
«Բանակն ունի բավարար զինամթերք ահաբեկիչների դեմ երկար ու ծանր պայքարելու համար»,-ընգդծել է Կահվաջին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ