Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ ու ջրաշիթեր են կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ
Թուրքիայի ոստիկանությունը և բանակը Սիրիայի հետ սահմանային գոտում արցունքաբեր գազ ու ջրաշիթեր են կիրառել փախստականների նկատմամբ, ովքեր փախչել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վայրագություններից: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող բոլոր փախստականներին թույլ տալ մտնել Թուրքիա, որից հետո մոտ 100 մարդ սկսել է քարեր նետել ուժայինների ուղղությամբ: Ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել մինչև սահման:
Հաղորդվում է, որ մի կին պայթել է ականի վրա: Դրանից հետո ոստիկանները ցանկապատել են տարածքը: Սահմանը թույլ են տվել անցնել միայն մի քանի հարյուր կանանց, տարեցների ու երեխաների: Մնացած փախստականները մնացել են սիրիական տարածքում, և միայն որոշ ժամանակ անց են թույլ տվել հատել սահմանը: Նրանց մի մասը տեղակայվել է վրանային քաղաքներում, իսկ մյուսն մասն էլ ապրելու է հարազատների կամ ծանոթների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան