Աշխարհում 19:50 20/09/2014

«Իսլամական պետության» դեմ կոալիցիոն ռազմարշավի լեգիտիմացման հնարավորություններն՝ ըստ արաբագետի

Սեպտեմբերի 18-ին իսրայելական հետախուզությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների՝ սիրիական իշխանությունները պահպանել են իրենց քիմիական զենքի պահուստների մի զգալի մասը: Հիշեցման կարգով՝ ընդամենը մեկ ամիս առաջ նաև մի շարք ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարվել էր, որ ավարտվել է Դամասկոսի կողմից Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) անդամկցությունից բխող պարտավորությունների շրջանակներում միջազգային կառույցին հանձնած շուրջ 1.2 տոննա քիմիական նյութերի ոչնչացման գործընթացը:

Մինչդեռ իսրայելական հետախուզության աղբյուրները հայտնում են, որ սիրիական իշխանություններն իրենց տրամադրության տակ ունեն ռումբեր, նռնակներ, ինչպես նաև հրթիռային մարտագլխիկներ, որոնք պարունակում են տոքսիկական նյութեր, մասնավորապես՝ զարին: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ վերոնշյալ տվյալները ստացվել են ավելի վաղ, սակայն չեն հրապարակվել՝ Սիրիայից վտանգավոր նյութերի դուսբերման գործընթացին չխոչընդոտելու նպատակով:

Ինչ խոսք, բավականաչափ խրթին է այսօրինակ տեղեկատվության իսկության ստուգումը՝ նախ և առաջ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ստեղծված իրավիճակն ու ակնկալվող զարգացումները, մինչդեռ տվյալ պարագայում շատ ավելի էական է պարզել՝ ինչ նպատակ է իրականում հետապնդում տարածաշրջանում ծավալվող գործընթացների համատեքստում նման հրապարկումների տարածումը:

Այդ տեսանկյունից, անշուշտ, իրավիճակը պետք է դիտարկել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ձևավորված ռազմաքաղաքական կոալիցիայի և հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից կառույցի դեմ կազմակերպվող ռազմարշավի իրավաքաղաքական հարթության շրջանակներում: Այսպես, եթե Իրաքում ԻՊ-ի դեմ ծավալվող արտաքին ուժերի գործողությունները լեգիտիմության տեսանկյունից որևէ խնդիր չեն առաջացնում Սպիտակ տան համար, քանի որ դրանք նախաձեռնվել են պաշտոնական Բաղդադի համաձայնությամբ, առավել ևս իրաքյան իշխանությունների՝ միջազգային հանրությանն ուղղված աջակցության հայցման հիման վրա, ապա նույնը չի կարելի ասել սիրիական վարչակարգի դիրքորոշման վերաբերյալ:

Կասկածից վեր է, որ ԻՊ-ի դեմ պայքարում էական արդյունք կարելի է արձանագրել բացառապես Իրաքում և Սիրիայում համաժամանակյա ռազմական գործողությունների արդյունքում, և սա հասկանում են բոլորը՝ և′ կոալիցիայի մասնակիցները, և′ միտումնավոր կերպով դաշինքի լուսանցքում թողնված, բայց տարածաշրջանային գործընթացներում առանցքային դերակատարություն ունեցող Իրանն ու Ռուսաստանը, և′ հենց սիրիական իշխանությունները. հետևաբար, որևէ տարակուսանք չկա այն հարցում, որ ռազմական գործողություններ ծավալվելու են նաև Սիրիայի տարածքում: Տվյալ պարագայում, տարակուսանք չկա նաև այն հարցում, որ կոալիցիան գործելու է սեփական սկզբունքներին համապատասխան, այսինքն՝ ռազմական միջամտությունն իրականացվելու է առանց Արևմուտքի համար ավելի քան 3.5 տարի «լեգիտիմությունը կորցրած», բայց երկրում փաստացի իշխող Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ համագործակցելու, ինչն, այս պարագայում, կարող է որակվել որպես միջազգային իրավունքի նորմերի՝ մասնավորապես պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի խախտում:

Վերոնշյալի հավանականությունը մեծ է հատկապես այն պարագայում, եթե կոալիցիայի գործողություններն ԻՊ-ի դեմ, հնարավոր է, իրականացվեն առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևի ընդունման, ինչը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել միջազգային հարաբերություններում սեփական գործողությունները մշտապես միջազգային իրավունքի նորմերի փաթեթավորմամբ ներկայացնող արևմտյան պետությունների համար:

Առկա պայմաններում դաշնակիցներին մեծապես կարող է օգնել շուրջ 1 տարի առաջ՝ 2013թ. սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից միաձայն ընդունված 2118 բանաձևը՝ Արաբական Հանրապետության քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ, ինչը նախատեսում էր սիրիական կառավարության կողմից իր տրամադրության տակ եղած ողջ քիմիական զինանոցի հանձնումը ՔԶԱԿ-ին. արևմտյան դիվանագետների մեկնաբանությամբ՝ բանաձևի դրույթների խախտումը ենթադրում է պատժիչ գործողություններ Դամասկոսի դեմ՝ ընդհուպ մինչև զինված ներխուժում միջազգային հանրության կողմից:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ միանշանակ կարելի է հավաստել, որ իսրայելական հետախուզության հրապարակած տեղեկատվությունը ենթադրում է սիրիական վարչակարգի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևի խախտում, այսինքն ապահովում է լրացուցիչ միջազգային իրավական հիմքեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ծառայեցվել արևմտյան կոալիցիայի կողմից՝ Սիրիայի տարածքում սեփական գործողությունները լեգիտիմացնելու նպատակով:

Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}